ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իշխան Զաքարյանի կինն ու որդին դուրս են եկել ՀՀԿ-ից

Իշխան Զաքարյանի կինն ու որդին դուրս են եկել ՀՀԿ-ից
24.01.2017 | 23:42

Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի որդին և կինը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դիմում են գրել ՀՀԿ անդամությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ